երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Հայաստանի Հանրապետություն». Հայկական առաջին օրգանական գինին՝ միջազգային ցուցահանդեսում

«Հայաստանի Հանրապետություն». Հայկական առաջին օրգանական գինին՝ միջազգային ցուցահանդեսում

«Հայաստանի Հանրապետություն» թրեթը գրում է․ «Գինու մշակույթն օրեցօր զարգանում է, եւ աշխարհում  առավել տարածում է  գտնում  օրգանական գինեգործությունը: Ինչու՞ օրգանական, քանի որ այն,  ի տարբերություն  ավանդական գինեգործության, արտադրվում է առանց քիմիկատներից մշակված խաղողից: Այսինքն, նախ պետք է  օրգանական խաղողագործություն  սկսել, ապա միայն հումքը  օրգանական գինու վերածել: Աշխարհի տարբեր երկրներում, մասնավորապես՝ Գերմանիայում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում, բավական մեծ է օրգանական գինու սպառման  պահանջարկը, քանի որ այն, օրգանական հումքից պատրաստված լինելով, օգտակար է առողջությանը եւ, լինելով ոգելից խմիչք, չի պարունակում առողջությունը վտանգող որեւիցե տարր: 

Վայոց ձորի Արենի համայնքում երեք տարի է՝ զարկ է տրվել օրգանական խաղողագործությանը, իսկ այս տարի Հայաստանը   թողարկեց առաջին  օրգանական գինին խորհրդանշական անուններով՝ «6100», «Խաչմերուկ»: Սեւ արենի տեսակի խաղողից ստացվող «6100»-ը խորհրդանշում է  հենց Հայաստանի գինեգործության տարիքը:

Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի   Մուրադյանը  «ՀՀ»-ի  հետ զրույցում նկատեց, որ օրգանական գինու պահանջարկն անգամ ներքին շուկայում այնքան  մեծ է, որ մի քանի հազար շիշ են արտադրել եւ չեն կարող  մեծ քանակով արտահանել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: