Հայաստանի և Ռուսաստանի առևտրատնտեսական համագործակցությունը սրընթաց աճում է. Լավրով
Ռուս-հայկական առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը վերջին ամիսներին սրընթաց աճում է։ Այս մասին ասված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ուղերձում, որը նա հղել է «Expo Russia–Armenia 2022» միջազգային իններորդ արդյունաբերական ցուցահանդեսի և Երևանյան գործարար համաժողովի բացման կապակցությամբ։
ՌԴ արտգործնախարարի ուղերձը ցուցահանդեսի բացմանը ընթերցեց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
«Զգալի եկամուտներ է բերում նաև Եվրասիական տնտեսական միության ինտեգրացիոն ներուժի համատեղ իրացումը։ Այս առումով ձեր գործարար հավաքը օրգանապես լրացնում է երկկողմ գործնական համագործակցության ընդլայնման ուղղությամբ գործադրվող եռանդուն ջանքերը», - նշել է Լավրովը։