«Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ում խախտումներ են հայտնաբերվել
«Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության հաշվեքննության ժամանակ հայտնաբերվել է փաստաթուղթ, որը վկայում է խախտումների մասին։
Այս մասին ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում` Հաշվեքննիչ պալատի հետազոտությունների արդյունքների մասին եզրակացության քննարկմանը հայտնեց ՀՊ ներկայացուցիչ Կարեն Առուստամյանը։
Նրա խոսքով՝ նշված փաստաթուղթն ուղարկվել է դատախազություն՝ ուսումնասիրման։ Դրանում հայտնաբերվել են անհամապատասխանություններ «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության և միջազգային կապալառուների միջև` կապալառու ընկերությունը պատշաճ չափով չի կատարել իր պարտավորությունները։
Ըստ Առուստամյանի` դրա հետևանքով 2017-ին դադարեցվել է Չարենցավանի ենթակայանի վերակառուցումը. «Եղել է ծրագիր, և դրա իրականացման հետևանքով ընդունել են որոշում աննպատակահարմարության մասին։ Եվ սա՝ այն դեպքում, երբ կապալառուին արդեն վճարվել էր 1,2 մլն դոլար որպես կանխավճար»: