հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հայաստանի արտաքին պետական պարտքն աճել է 10,2 տոկոսով

Հայաստանի արտաքին պետական պարտքն աճել է 10,2 տոկոսով

Հայաստանի արտաքին պետական պարտքն այս տարվա հունիսի 30-ի դրությամբ կազմել է 6,6 մլրդ դոլար՝ 2020 թվականի դեկտեմբերի 31-ի համեմատ աճելով 10,2 տոկոսով։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ վիճակագրական կոմիտեից, նախորդ տարեվերջին արտաքին պետական պարտքը կազմել էր շուրջ 6 մլրդ դոլար։ «Արտաքին պարտքից ՀՀ կառավարության պարտքը կազմում է 6,2 մլրդ դոլար։ Իսկ կառավարության պարտքը նախորդ տարեվերջի համեմատ աճել է 10,9 տոկոսով», - տեղեկանում ենք վիճակագրական կոմիտեից ։

Նշենք նաև, որ Հայաստանի ներքին պարտքը հուլիսի 31-ի դրությամբ կազմել է շուրջ 1,1 մլրդ դոլար։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: