Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը աճել է ավելի քան 2 անգամ՝ հասնելով 18,4 մլրդ դոլարի
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2024 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով տարվա ընթացքում աճել է ավելի քան 2 անգամ՝ հասնելով 18,4 մլրդ դոլարի, տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության կայքում հրապարակված տվյալներից։
Հիմնական առևտրային գործընկերները մնում են Ռուսաստանը, ԱՄԷ-ն և Չինաստանը։
Ընդ որում, 2024 թվականի հունիսին այդ ցուցանիշը կազմել է 2 027.7 մլն դոլար՝ 2023 թվականի հունիսի համեմատ ավելանալով 34.6%-ով, իսկ 2023 թվականի մայիսի համեմատ՝ նվազելով 6.7%-ով։

Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանից արտահանումը 2024 թվականի առաջին կիսամյակում 2023 թվականի հունվար-հունիսի համեմատ աճել է 2,3 անգամ՝ կազմելով 7 927 559.0 հազար դոլար: 2024 թվականի հունիսին այդ ցուցանիշը կազմել է 856.4 մլն դոլար՝ 2023 թվականի հունիսի համեմատ ավելանալով 59.9 տոկոսով, իսկ 2024 թվականի մայիսի համեմատ՝ կրճատվելով 10.9 տոկոսով: