շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Հայաստանի առաջին 6 ամիսների տնտեսության ակտիվ ցուցանիշը վերջին 15 տարվա լավագույն արդյունքն է․ Քերոբյան

Հայաստանի առաջին 6 ամիսների տնտեսության ակտիվ ցուցանիշը վերջին 15 տարվա լավագույն արդյունքն է․ Քերոբյան

Կառավարության վերջին նիստում քննարկված տնտեսական բնույթի ծրագրերի, տնտեսության զարգացման առկա միտումների և խնդիրների վերաբերյալ «Հորիիզոն»-ի տաղավարում Արտակ Հովհաննիսյանը զրուցել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ։

«Առաջին 6 ամսվա ընթացքում ՀՀ տնտեսական աճը, տնտեսության ակտիվության ցուցանիշը  կազմել է 11․8 %, որը վերջին 15 տարվա լավագույն ցուցանիշն է՝ առաջին կիսամյակի ակտիվության և որը շատ ուրախալի է։ Ասեմ նաև, որ դա կրկնում է տարվա առաջին 2 ամիսների ցուցանիշը, երբ հունվար-փետրվար ամիսներին մենք ունեինք 12% տնտեսության ակտիվ ցուցանիշ։ Դա ցույց է տալիս, որ այդ աճը հանգամանքային բնույթ չի կրում, այսինք՝ տարվա սկզբից բարձր տեմպով մենք շարժվում էինք առաջ»,- «Հրիզոն»-ի տաղավարում հայտնեց  Վահան Քերոբյանը։
 

Ըստ նրա, այդ ամենը մեծ կապ ունի նաև աշխարհաքաղաքական իրավիճակներով, որի արդյունքում Հայաստանում հիմա կա ավելի շատ մարդ, քան տարեսկզբին։

«Պետք է հաշվի առնել, որ դա էլ իր հերթին ստեղծել մի շարք դժվարություններ, այդ թվում՝ լոգիստիկ, գնաճային և բազմաթիվ այլ բարդություններ, որոնք որոշակի առումով կոմպեսացնում են դրական կողմերը։ Այնուամենայնիվ մենք ունենք բավական բարձր աճ, որը հիմնականում առաջացել է մշակվող արդյունաբերության, արտահանման և առևտրի աճի արդյունքում»,- ասաց Քերոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում, իսկ ամբողջականը դիտեք «Հորիզոնի» այսօրվա գլխավոր թողարկմանը և ապա նաև մեր կայքում։

 
 

  • Կիսվել: