կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Հայաստանի ապագան կանխորոշողը Հայաստանի գիտելիքահենք, նորարարական լուծումներով տնտեսությունն է. ԲՏԱ նախարար

Հայաստանի ապագան կանխորոշողը Հայաստանի գիտելիքահենք, նորարարական լուծումներով տնտեսությունն է. ԲՏԱ նախարար

Հայաստանի ապագան կանխորոշողը Հայաստանի տնտեսությունն է, բայց տնտեսություն, որը գիտելիքահենք է, որի հիմքում դրված են նորարարությունները, բարձր տեխնոլոգիական լուծումները, տնտեսություն, որտեղ խրախուսվում են արտահանելի ճյուղերի զարգացումը, տնտեսություն, որտեղ արտադրական պրոցեսների արժեշղթան հենց մեր երկրի ներսում առավելագույնս երկարացվում է, տնտեսություն, որի տրամաբանությունն ու փիլիսոփայությունը խրախուսում է ոչ թե հումք, այլ արտադրանք ու պրոդուկտ արտահանել մեր երկրից, որի լավագույն արտացոլանքը կարելի է տեսնել հենց «Դիջիթեք»-ի ցուցահանդեսի շրջանակներում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսի՝ «ԴիջիԹեք»-ի բացման ժամանակ իր խոսքում ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:

Նրա խոսքով, շնորհավորելու եւս մեկ առիթ կա. դա այն է, որ «Դիջիթեքի» մասնակից հայկական ընկոերությունների թիվը առաջին անգամ հատել է 200-ի սահմանը: 

«Մենք մեր երազանքներում եւ մեր առջեւ դրված խնդիրներում ընդլայնվենք եւ փորձենք մտածել առհասարակ «Դիջիթեք»-ի միջազգայնցման ուղղությամբ: Այստեղ ՀՀ կառավարությունը շատ սինխրոն քայլում է տեխնոլոգիական համայնքի մասնավոր հատվածի գործընկերների հետ՝ ունենալով նույն ընկալումը: Մենք պատկերացնում ենք, որ ապագայում «Դիջիթեքի» 200-ից ավելի հայկական ընկերությունների ներկայությունը չէ միայն, որ մեզ պետք է երջանկացնի: Մենք պատկերացնում ենք, որ աշխարհի տարբեր երկրներ այստեղ ունենալու են իրենց ճոխ տաղավարները»,-ասաց նախարարը:

  • Կիսվել: