Հայ-իրանական զբոսաշրջության, արվեստի, հուշանվերների և արհեստի ցուցահանդես՝ Վերնիսաժում
Հոկտեմբերի 14-ից 16-ը Վերնիսաժի տարածքում տեղի է ունենալու հայ-իրանական զբոսաշրջության, արվեստի, հուշանվերների և արհեստի ցուցահանդես։ Այս մասին հայտնում են ՀՀ Զբոսաշրջության կոմիտեից։
«Սա բացառիկ հնարավորություն է Վերնիսաժում, բացի հայկականից, տեսնել և ձեռք բերել իրանական արհեստի և արվեստի գործեր, հուշանվերներ, ձեռագործ աշխատանքներ և վայելել իրանական քաղցրավենիք», - տեղեկացնում են կոմիտեից։