հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հաճախորդների կողմից ամենաշատ խախտումը դիմակ չկրելն է. ՍԱՏՄ Երևանի կենտրոնի գլխավոր տեսուչ

Հաճախորդների կողմից ամենաշատ խախտումը դիմակ չկրելն է. ՍԱՏՄ Երևանի կենտրոնի գլխավոր տեսուչ

Տեսչական մարմինները շարունակում են ստուգայցերը կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով:

Այսօր Սննդի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները Երևանի սուպերմարկետներում խախտումներ են արձանագրել: Դրանց բնույթը նույնն է՝ քաղաքացիները և աշխատակիցները որոշ դեպքերում դիմակ չեն դնում, մինչդեռ խիստ հակահամաճարակային պահանջները շարունակում են գործել:

Այդուհանդերձ, տեսուչները խախտումների առումով դրական դինամիկա են արձանագրել:

«Ունենք կրկնակի խախտման դեպք, բայց դեպի նվազման է գնում: 207 տնտեսվարողից 12 արձանագրություն, իմ կարծիքով, լավ ցուցանիշ է: Հաճախորդների կողմից ամենաշատ խախտումը դիմակ չկրելն է: Բացի դրանից՝ ունենում ենք աշխատակիցների մի մաս, որ չեն կրում կամ ոչ պատշաճ են կրում»,- ասաց ՍԱՏՄ Երևանի կենտրոնի գլխավոր տեսուչ Հայկ Մայիլյանը:

  • Կիսվել: