երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հաճախ հիմնվել եմ մասնագետների եզրակացության վրա ու պետք է խոստովանեմ՝ սխալ եմ արել. ամեն ինչ հո դիպլոմով չի՞. Փաշինյան

Հաճախ հիմնվել եմ մասնագետների եզրակացության վրա ու պետք է խոստովանեմ՝ սխալ եմ արել. ամեն ինչ հո դիպլոմով չի՞. Փաշինյան

Շատ դեպքերում իրավիճակներ են եղել, որ 2-3 տարի առաջ քննարկումների ընթացքում հիմնվել եմ պրոֆեսիոնալների արած եզրակացությունների վրա և հիմա պետք է խոստովանեմ, որ սխալ եմ արել: Այս մասին, այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հանրային ծառայության ոլորտի խնդիրներից։

«Շատ դեպքերում ասում են՝ այ, կառավարությունն այս հարցը քննարկում է, մի հատ մասնագետներին չի հարցնո՞ւմ: Բայց մենք պետք է հասկանանք, որ մարդիկ, որոնք մասնագետի դրոշով շքերթ են անում, իրենք ինչքանո՞վ են մասնագետ, իրենք ինչի՞ մասնագետ են, կամ այն մասնագիտությունը, որ իրենք ունեն, 2024-ի կարիքներին ինչքանո՞վ է բավարարում: Լավ, ամեն ինչը հո դիպլոմով չի՞, ոչ էլ կներեք, գիտական աստիճաններով: Որովհետեւ դեռ պետք է խորանանք, թե այդ գիտական աստիճանն ինչի՞ մասին է»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքով՝ եկել է քաղաքական առաջնորդության ժամանակը. «Այո, մենք ունենք մասնագետներ, բայց շատ դեպքերում այդ մասնագետբները ամենաթարմ ինֆորմացիան, որ ունեն, ասենք 1993 թվականի է: Աշխարհը կիլոմետրերով գնացել է, իրենք մեր փեշերից հետ են պահում, ասում են՝ չգնաք, անտառ չմտնենք, գայլը մեզ կուտի: Անտառ չենք մտնում, գայլն է անտառից դուրս գալիս ու մեզ ուտում»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

  • Կիսվել: