կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հաստատվել են արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման լիցենզավորման կարգերը

Հաստատվել են արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման լիցենզավորման կարգերը

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 15-ի նիստում սահմանել է Արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի իրականացման լիցենզավորման կարգերը և այդ գործունեությունների իրականացման լիցենզիաների ձևերը:

Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանել նաև լիցենզիայի տրամադրման կարգը և հայտի մերժման հիմքերը, որոնք հնարավորություն կտան լիցենզավորող մարմնին վերահսկողություն իրականացնել լիցենզիաների տրամադրման գործընթացում։

Սահմանվում են նաև արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի գործունեության քվոտավորման չափերը, որոնք ևս ուղղված են համապատասխան օրենքների պահանջների կատարումն ապահովելուն։

Արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի լիեցենզավորումն իրականացելու է ՀՀ առողջապահության նախարարությունը, իսկ գործունեության իրականացման նխատմամբ վերահսկողությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։

  • Կիսվել: