Հաստատվեց կարգը, թե ինչպես պետք է տնտեսվարող սուբյեկտը վտանգավոր արտադրանքի մասին տեղեկացնի սպառողներին
Կառավարությունն իր այսօրվա նիստում սահմանեց տնտեսավարող սուբյեկտների կողմից վտանգավոր արտադրանքի մասին Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին, այլ պետական մարմիններին, տվյալ արտադրանքի մատակարարին, սպառողին տեղեկացնելու կարգը, դեպքերը, ժամկետները և ծանուցման ձևը:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի բնականոն գործունեության ընթացքի հետ կապված իրավական ընթացակարգերը:Միաժամանակ Նախագծի ընդունման արդյունքում, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հնարավորություն կստանա տնտեսավարող սուբյեկտների կողմից վտանգավոր արտադրանքի վերաբերյալ տեղեկատվության հիման վրա իրականացնել պատշաճ վերահսկողություն: