երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հասարակության դիմակայունությունը ամրապնդում Հայաստանում ՝ վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության խթանման միջոցով

Հասարակության դիմակայունությունը ամրապնդում Հայաստանում ՝ վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության խթանման միջոցով

ՀՀ կառավարությունը Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունն (GIZ) հետ համագործակցությամբ ամրապնդում է հասարակության դիմակայունությունը Հայաստանում ՝ վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության խթանման միջոցով:

«ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» ծրագրի նպատակն է ապահովել համայնքներին և տնային տնտեսություններին էներգաարդյունավետության և կայուն էներգիայի հնարավորությունների ավելի լավ հասանելիությամբ՝ նպաստելով գյուղական բնակչության էներգետիկ անվտանգության բարելավմանը և բնական պաշարների պահպանությանը։

Ծրագրի շրջանակում առաջին անգամ ուսումնասիրվել են պինդ կենսազանգվածային վառելիքով աշխատող և տնային տնտեսություններում օգտագործվող վառարանների և տեղական ջեռուցման կաթսաների հետ կապված հայաստանյան ու միջազգային ստանդարտները և գնահատվել ու կատարելագործվել վառարանների և կաթսաների տեխնիկական պարամետրերը՝ դրանք համապատասխանեցնելով առկա ստանդարտների պահանջներին։

 

 

  • Կիսվել: