հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման ծրագրային համակարգի խնդիրները հնարավորինս արագ վերացվել են․ ՊԵԿ

Հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման ծրագրային համակարգի խնդիրները հնարավորինս արագ վերացվել են․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն հուլիսի 14-ին տեղեկացրել էր, որ հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման էլեկտրոնային համակարգի գերծանրաբեռնվածության հետևանքով համակարգում առաջացել են հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման խնդիրներ և հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու անհնարինության դեպքում առաջարկվել էր առաջնորդվել ՀՀ հարկային օրենսգրքի 56-րդ հոդվածի 3-րդ մասի և ՀՀ կառավարության 05․10․2017թ․ N1257-Ն որոշման N3 հավելվածի դրույթներով՝ ՀՀ տարածքում ապրանքի մատակարարումը (առաքումը, տեղափոխումը) պարտադիր կարգով իրականացնել թղթային կրիչի վրա լրացված և հարկ վճարողի կողմից վավերացված (ստորագրված և կնիքի առկայության դեպքում՝ կնքված) այլ ուղեկցող հաշվարկային փաստաթղթերով։

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման ծրագրային համակարգի խնդիրները հնարավորինս արագ վերացվել են, և հարկ վճարողներն օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկային փաստաթղթերը պետք է դուրս գրեն հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման էլեկտրոնային համակարգի միջոցով։

  • Կիսվել: