ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
ՀԱՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատավարձը կբարձրանա 66 տոկոսով. Ավինյան

ՀԱՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատավարձը կբարձրանա 66 տոկոսով. Ավինյան

Բարեփոխումները շարունակում ենք նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Մի շարք ուղղություններով գրանցված արդյունքներով պայմանավորված՝ ՀԱՊՀ-ի խորհուրդը հաստատել է դոցենտ, գիտությունների թեկնածուի, դոցենտի և գիտությունների թեկնածուի տարակարգերի համար մեկ ակադեմիական ժամի աշխատավարձի բարձրացումը։

Արդյունքում դոցենտ, գիտությունների թեկնածուի տարակարգի համար 1 դրույք (720 ժամ) ծանրաբեռնվածության դեպքում աշխատավարձը կկազմի` 374.400 ՀՀ դրամ, 1.5 դրույք (1080 ժամ) ծանրաբեռնվածության դեպքում՝ 561.600 ՀՀ դրամ, իսկ դոցենտի կամ գիտությունների թեկնածուի տարակարգերի համար 1 դրույք (720 ժամ) ծանրաբեռնվածության դեպքում աշխատավարձը կկազմի` 316.800 ՀՀ դրամ, 1.5 դրույք (1080 ժամ) ծանրաբեռնվածության դեպքում՝ 475.200 ՀՀ դրամ:

Վստահաբար կարող եմ արձանագրել, որ վերջին տարիների ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանի մեծածավալ աշխատանքի արդյունքում պոլիտեխնիկը մեծ հաջողություններ է գրանցում»,- գրել է նա։

  • Կիսվել: