կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Հանրային քննարկման է դրվել Երևանի 2025-2027թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին ավագանու որոշման նախագիծը

Հանրային քննարկման է դրվել Երևանի 2025-2027թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին ավագանու որոշման նախագիծը

Երևանի քաղաքապետարանում կայացել է Երևանի քաղաքապետին կից քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի  նիստը:

Քաղաքապետարանից հայտնում են, որ Խորհրդի անդամներին ներկայացվեց «Երևան քաղաքի 2025-2027թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» ավագանու որոշման նախագիծը, որը պետք է դրվի հանրային քննարկման:

Նիստի ընթացքում Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը ընդգծել է, որ նախագիծը կազմվել է ծրագրային բյուջետավորման մեթոդաբանությամբ:

Ողջունելով համայնքի նախաձեռնությունը՝ խորհրդի անդամները նշել են, որ քաղաքային ծրագրերի որոշման գործընթացում անչափ կարևոր է բնակիչների գործուն մասնակցությունը:

Ամփոփելով՝ խորհրդի անդամները միաձայն քվեարկությամբ որոշվել է նախագիծը սահմանված կարգով ներկայացնել հանրային քննարկման:

  • Կիսվել: