շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Համատեղ միջոցառման արդյունքում Արմավիրում հայտնաբերվել են ավազի ապօրինի արդյունահանման դեպքեր

Համատեղ միջոցառման արդյունքում Արմավիրում հայտնաբերվել են ավազի ապօրինի արդյունահանման դեպքեր

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Ազգային անվտանգության ծառայության և Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում Արմավիրի մարզի Արաքս և Մեծամոր համայնքներում հայտնաբերել են ավազակոպճային լեռնային զանգվածի ապօրինի տեղահանման 3 դեպք։

Տեսչական մարմնից հայտնում են, որ ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պետությանը պատճառվել է 5.055.675 դրամի վնաս։

Նյութերն ուղարկվել են նախաքննական մարմիններին։

  • Կիսվել: