ուրբաթ, հոկտեմբեր 9
9 / 10 / 2026
Համաշխարհային բանկը 2021-ին Հայաստանում կանխատեսում է 3,4 տոկոս տնտեսական աճ

Համաշխարհային բանկը 2021-ին Հայաստանում կանխատեսում է 3,4 տոկոս տնտեսական աճ

Հրապարակվել է Համաշխարհային բանկի Եվրոպա և Կենտրոնական Ասիա (ԵԿԱ) տարածաշրջանի տնտեսական զարգացումների զեկույցը: 

Գարնանային զեկույցում կանխատեսվում է, որ Հայաստանում աճը 2021-ին կհասնի 3,4%-ի` նախորդ տարվա 7,6% գնահատված անկումից հետո:

Նշվում է, որ աճի այս միտումը փոխկապակցված է երկրում COVID-19-ի հետագա մեղմացման և հետպատերազմյան իրողությունների հանգուցալուծման հետ:

  • Կիսվել: