կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հակոբ Արշակյանը Դուբայում անցկացվող «Future Innovation Summit 2022» կոնֆերանսին ներկայացրել է ՀՀ տեխնոլոգիական էկոհամակարգը

Հակոբ Արշակյանը Դուբայում անցկացվող «Future Innovation Summit 2022» կոնֆերանսին ներկայացրել է ՀՀ տեխնոլոգիական էկոհամակարգը

 Շեյխ Սագեր Ալ Քասիմի հրավերով ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը համաշխարհային ճանաչում ունեցող աստղաֆիզիկոս, Starmus  փառատոնի հիմնադիր, պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանի և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ մասնակցում է Դուբայում անցկացվող «Future Innovation Summit 2022» կոնֆերանսին, որը նվիրված է տիեզերական տեխնոլոգիաների զարգացմանը։

«Առիթ ունեցա ներկայացնել Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը, օրենսդրական դաշտը և տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում արտոնությունների համակարգը»,-  «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում նշել է Հակոբ Արշակյանը։
 

Հակոբ Արշակյանը «Future Innovatiin Summit 2022» կոնֆերանսի մասնակիցներին հրավիրել է սեպտեմբերի 5-10-ը մասնակցելու Երևանում անցկացվող ամենահայտնի գիտական ` Starmus VI կոնֆերանսին։

  • Կիսվել: