կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«Հաղթանակ» ենթակայանի գործարկմամբ բարձրացել է հուսալիությունը, նվազել` վթարների քանակը. Պապիկյան

«Հաղթանակ» ենթակայանի գործարկմամբ բարձրացել է հուսալիությունը, նվազել` վթարների քանակը. Պապիկյան

Այս ենթակայանը շատ կարևոր նշանակություն ունի Երևանի հարավ-արեմտյան հատվածի, ինչպես նաև Արմավիրի մարզի որոշ բնակավայրերի հուսալի էլեկտրամատակարարման ապահովման հարցում:

Այս մասին «Հաղթանակ» ենթակայանի բացման արարողության ժամանակ նշեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Նա հավելեց, որ այդ ենթակայանի գործարկման արդյունքում բարձրացել է հզորությունը, հուսալիությունը, նվազել է վթարների քանակը:

Պապիկյանի խոսքով` մեկնարկել է թվով 5 բարձրավոլտ ենթակայանների վերակառուցման աշխատանքները, առաջիկայում պլանավորվում են ևս երկուսի շինարարության աշխատանքներ իրականացնել:

Նա նշեց, որ  Համաշխարհային բանկի աջակցությամբ Հայաստանում իրականացվել է 130 մլն դոլարի ծրագրեր՝ ՀՀ-ում էներգահամակարգի հուսալիության բարձրացման նպատակով:

 

 

  • Կիսվել: