Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում
Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2024թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (վեգետացիայի վերսկսման ժամանակ) 1 հեկտարից սպասվում է աշնանացան ցորեն` 18ց, գարնանացան գարի՝ 15ց։
Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։