ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպության (GIZ) միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպության (GIZ) միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Սեպտեմբերի 3-ին Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերը ստորագրել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպության (GIZ) միջև փոխըմբռնման հուշագիր։
 
Հուշագրով 2023 թվականի հունվարից Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող, Կառավարության 355-Լ որոշմամբ հաստատված բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման նպատակային ծրագրի թվային հարթակի հեղինակային իրավունքը Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպության կողմից փոխանցվում է Էկոնոմիկայի նախարարությանը։ Թվային հարթակի մշակումը իրականացվել է Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպության ֆինանսավորմամբ։
 
Թվային հարթակի օգտագործումը էապես կբարձրացնի բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման նպատակային ծրագրի իրականացման արդյունավետությունը՝ հեշտացնելով և պարզեցնելով կազմակերպությունների կողմից դիմումների ներկայացման և դրանց ստուգման գործընթացները։

  • Կիսվել: