երեքշաբթի, հունիս 23
23 / 6 / 2026
Գյումրու չվերթի ուղևորները Մախաչկալայից Մոսկվա կթռչեն պահեստային ինքնաթիռով

Գյումրու չվերթի ուղևորները Մախաչկալայից Մոսկվա կթռչեն պահեստային ինքնաթիռով

«Պոբեդա» ավիաընկերության մամուլի ծառայությունը հայտնել է, որ Մախաչկալայում չպլանավորված վայրէջք կատարած Գյումրու չվերթի մեկնումը նախատեսված է Մոսկվայի ժամանակով ժամը 16:00-ին (Երևանի ժամանակով ժամը 17:00-ին)։

«Ուղևորները տեղափոխվել են օդանավակայանի տերմինալ, անցնում են անձնագրային ստուգում և սահմանված կարգով ստանում են ուղեբեռը։ Մոսկվա թռիչքի համար կօգտագործվի պահեստային ինքնաթիռ», - «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է «Պոբեդան»։

Ռուսաստանի քննչական կոմիտեի տվյալներով՝ Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը եղել է ճնշման սենսորի սխալ գործարկումը: Դա էլ, ըստ էության, հանգեցրել է Մախաչկալայի օդանավակայանում արտակարգ վայրէջք կատարելու որոշմանը։

«Պոբեդա» ավիաընկերության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 186 մարդ։ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ ինքնաթիռը թռիչքը կշարունակի ավելի ուշ։

  • Կիսվել: