Գյումրիում, Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցում է թույլատրելի շեմը
Վանաձոր քաղաքում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ հուլիսի 27-ին և 28-ին։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Հրազդան քաղաքում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ հուլիսի 28-ին։
Գյումրի և Արարատ քաղաքներում օդում փոշու պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։