Գյումրի-Սպիտակ ճանապարհահատվածում վերականգնվում են վնասված արգելափակոցները
Մ-7 միջպետական ավտոճանապարհի Գյումրի-Սպիտակ հատվածում ճանապարհների ընթացիկ սպասարկման աշխատանքների շրջանակներում կապալառու կազմակերպությունը՝ «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն, վերականգնում է վնասված արգելափակոցները։ Այս մասին տեղեկացնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը:
Ընթացիկ պահպանման աշխատանքներ են տարվում նաև ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներին։


