երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գյուղատնտեսության առաջնային արտադրանքն ապահովում է ՀՆԱ-ի 11-13 տոկոսը. Վահան Քերոբյան

Գյուղատնտեսության առաջնային արտադրանքն ապահովում է ՀՆԱ-ի 11-13 տոկոսը. Վահան Քերոբյան

Եկող տարի Հայաստանում նախատեսվում է գյուղատնտեսության հաշվեգրում կատարել։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2023թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, նոյեմբերի 7-ին ասել է հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նախարարի գնահատմամբ՝ գյուղատնտեսության առաջնային արտադրանքն ապահովում է ՀՆԱ-ի մոտ 11-13 տոկոսը։ Ընդհանուր առմամբ, ագրոարդյունաբերական համակարգը կազմում է ՀՆԱ-ի մոտ 25 տոկոսը։ «Հատկանշական է, որ Հայաստանում զբաղվածության մոտ 22 տոկոսը գյուղատնտեսությունում է»,- ասել է Քերոբյանը։

Էկոնոմիկայի նախարարը նաեւ տեղեկացրել է, որ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը 2023թ. նախատեսվում է ավելացնել մինչեւ 1,2 տրլն դրամի։ Անցած տարի, ինչպես նշել է կառավարության ներկայացուցիչը, այն կազմել է 933 մլրդ դրամ։

«Կառավարության 2021-2026թթ. ծրագրի համաձայն՝ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նախատեսվում է ավելացնել մինչեւ 1,4 տրլն դրամի»,- ընդգծել է նախարարը։

  • Կիսվել: