Գյուղատնտեսական ուղղությամբ մասնագիտության ընդունելության դեպքում ունեցել ենք մրցույթ․ Անդրեասյան
Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջի հիմքի վրա ձևավորված Պատրիկ Տէվէճեանի անվան քոլեջում արդեն այս տարի կազմակերպվել է ընդունելություն գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպման մասնագիտությամբ և, ինչը բացառիկ է գյուղատնտեսական ուղղությամբ մասնագիտության ընդունելության դեպքում, ունեցել ենք մրցույթ, այսինքն՝ դիմորդների թիվն ավել է եղել սկզբնապես պլանավորված տեղերից՝ թե հիմնական, թե միջնակարգ կրթության հիմքով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
Ըստ Անդրեասյանի, նախորդ տարի է Ֆրանսիայի հայկական հիմնադրամի հետ հուշագիր ստորագրվել՝ Տավուշում ֆրանսիական մոդելով գյուղատնտեսական համալիր գործարկելու համար։
Գրառմանը կից ԿԳՄՍ նախարարի տեղակալը հրապարակել է լուսանկարներ՝ սովորողների համար գործնական ուսուցման բազա ծառայող ագարակից։