կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Գումարներ են ուղղվել Շիրակի մարզում իրականացվող և իրականացված մի քանի ճանապարհաշինական ծրագրերի ֆինանսավորման համար

Գումարներ են ուղղվել Շիրակի մարզում իրականացվող և իրականացված մի քանի ճանապարհաշինական ծրագրերի ֆինանսավորման համար

Կառավարության այսօրվա որոշմամբ գումարներ են ուղղվել Շիրակի մարզում իրականացվող և իրականացված մի քանի ճանապարհաշինական ծրագրերի ֆինանսավորման համար։

58 մլն 34 հազար դրամ գումար է նախատեսվել Մ-1, Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ113+200-կմ 118+900 հատվածի հիմնանորոգման արդեն ավարտված աշխատանքների ֆինանսավորման համար՝ Ազատանից դեպի Շիրակ օդանավակայանի խաչմերուկ տանող 5,7 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքների մասով։

1,8 մլն դրամ գումար նախատեսվել է Հ-21, /Հ-75/ – Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ19+000 – կմ23+900 հատվածի հիմնանորոգման 2024 թվականին իրականացվող աշխատանքների համար։ Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ19+000 – կմ23+900 4.9կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհահատվածը գտնվում է Շիրակի մարզում՝ Արթիկ քաղաքի տարածքում։

Ճանապարհահատվածում ընդգրկված են Սասունցի Դավթի, Ղարիբջանյան, Բաղրամյան, Սակաձե, Գրիգոր Նարեկացի փողոցները և էստակադան։

  • Կիսվել: