ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Գործադիր մարմնում պարգեւատրումներ կան, եղել են և կլինեն․ ՔՊ պատգամավոր

Գործադիր մարմնում պարգեւատրումներ կան, եղել են և կլինեն․ ՔՊ պատգամավոր

Մեր առաջիկա պլաններում մինչեւ 2025 թվականը ունենք նախանշած, որ թոշակների, նպաստների նվազագույն չափերը պետք է բարձրանան մոտավորապես 40 հազար չափ։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՔՊ–ի կողմից ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի եւ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Հերիքնազ Տիգրանյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի այն հարցին, որ ձեր իշխանության տարիներին թոշակները բարձրացել են 3 հազար դրամով, իսկ ձեր թիմը պարգեւատրվել 120 մլն դոլարով. ե՞րբ եք դադարեցնելու ինքնապարգեւատրումների այս մեխանիզմը, երբ են կենսաթոշակառուների թոշակները դառնալու արժանապատիվ։ 

Անդրադառնալով պարգեւատրումների վերաբերյալ հարցին՝ ՔՊ պատգամավորն ասաց. «Ցանկացած աշխատողի աշխատավարձ բաղկացած է նրա հիմնական աշխատավարձից, հավելումներից, հավելավճարներից, նաեւ լավ աշխատանքի դիմաց պարգեւատրումներից, երբեմն նաեւ գործատուները հանում են բոնուսներ։ Պարգեւատրումը հիմնական աշխատավարձ չէ, բայց դրանք տրվում են լավ աշխատանքի դիմաց։ Այդ գումարները պատգամավորները շուրջ մեկ տարի չեն ստացել»։

Նա նշեց, որ գործադիր մարմնում պարգեւատրումներ կան, եղել են եւ կլինեն որպես հանրային ծառայողներին խրախուսելու միջոց. «Որեւէ վատ բան չկա լավ վարձատրության մեջ»։

  • Կիսվել: