կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Այն ընկերությունները որոնք թվում է՝  լավագույն ծառայություններն են առաջարկում, հենց էն գլխից ասում են՝ մենք Կառավարության հետ գործ չունենք․ վարչապետ

Այն ընկերությունները որոնք թվում է՝ լավագույն ծառայություններն են առաջարկում, հենց էն գլխից ասում են՝ մենք Կառավարության հետ գործ չունենք․ վարչապետ

Գնումների ընթացակարգերն ու պրոցեսները պետք է կարգավորենք։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ասում են՝ փողը տալիս եք ու քարն ու փեդն առնում ընկնում եք մեր հետևից։ Մենք չենք ուզում, որ չարաշահումներ լինեն, ընկերությունները ու մենք հաճույքով աշխատենք, բայց հիմա մենք տհաճությամբ ենք աշխատում, որովհետև բոլորը բոլորին ամեն ինչի մեջ կասկածում են և դա խնդիր է։ Առավել ևս, եթե մեկ-երկու տեղ կասկածները առարկայանում են, դա ամբողջ դաշտը քայքայում է»,- ասաց նա։

Վարչապետը նկատեց՝ նույնիսկ եթե գնումների մասին ընդունվեն ամենաչնաշխարհիկ օրենքը, միևնույն է, այս ոլորտը անընդհատ աշխատող մեխանիզմ է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանըը հավելեց, որ հանրային ծառայությունների ոլորտում էլ գնումների հարցը կարգավորելու խնդիր և օրակարգ ունեն

«Մեր խնդիրը ի՞նչն է. մենք նախ միտում ենք զգում, որ լուրջ կազմակերպությունները, կամ այն կազմակերպությունները, որ կուզենայինք Կառավարության հետ գործընկեր լինեին շատ հաճախ խուսափում են մեզ հետ գործ ունենալ. ինչո՞ւ, որովհետև գնումների ընթացակարգերը միշտ չէ որ համապատասխանում է ժամանակակից գործելակարգերին և բիզնես հարաբերություններին: Երկրոդն էլ՝ մենք երբեմն քիչ ՕԳԳ ունեցող գործողությւոններ ենք անում և համակարգը լրացուցիչ լարում ենք»,- ասաց վարչապետը:

Կառավարության ղեկավարը շարունակելով թեման նաև նկատեց. «Մարդիկ ասում են՝ լա՜վ է, գանք ձեր գնումներին մասնակցենք ՊՎԾ-ն գալու է, ԱԱԾ-ն գալու է, ՀՔԾ-ն գալու է, մամուլում գրելու են, իմ հետ գործ չունեք, թողեք մենք մեզ համար աշխատենք: Սա մեզ համար պրոբլեմ է, որովհետև այն ընկերությունները որոնք թվում է թե լավագույն ծառայություններն են առաջարկում, հենց էն գլխից իրենց քաղաքականությունները որդեգրում են՝ ասում մենք Կառավարության հետ գործ չունենք»:

Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ այս հարցը պետք է կարգավորվի օրենսդրությամբ։

Փաշինյանն ասաց, որ ընկերություները պետք է կառավարության հետ հաճույքով աշխատեն, մինչդեռ հիմա փոխադարձաբար տհաճությամբ են աշխատում։

  • Կիսվել: