ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության անդամներին

Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության անդամներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության անդամներին։
Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել ոլորտի կազմակերպությունների հետ փոխշահավետ համագործակցությունը։
Միության նախագահ Վարդան Ջհանյանը նախարարին մանրամասն ներկայացրել է ոլորտում առկա հարցերը, խնդիրները։ Մասնավորապես մատնանշվել է աշխարհում տեղի ունեցող զարգացումներին զուգահեռ առաջացող մարտահրավերները, որոնց հետևանքները լրացուցիչ զգոնություն են հաղորդում ոլորտին։ Այս համատեքստում պետություն-մասնավոր երկխոսության ավելի ինտենսիվ համագործակցությունը հնարավորություն կտա հանքարդյունաբերության ոլորտում առաջացող խնդիրները փորձել կարգավորել նախնական փուլում։

 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպումները դարձնել պարբերական և աշխատանքային կարգով քննարկել բարձրացված հարցերը և հնարավոր լուծումները։

  • Կիսվել: