ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
«Global IT Award» մրցանակն այս տարի կշնորհվի ճապոնացի գիտնական Տակեո Կանադեին

«Global IT Award» մրցանակն այս տարի կշնորհվի ճապոնացի գիտնական Տակեո Կանադեին

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակին այս տարի տարի արժանացել է «Origami World» տեսության հիմնադիր Տակեո Կանադեն։ Այս մասին այսօր հայտարարեց «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը՝ հավելելով, որ ճապոնացի գիտնականը Հայաստան կայցելի դեկտեմբերին 3-ին։

Նրա խոսքով՝ Տակեո Կանադեն Հայաստանում կհանդիպի ՀՀ վարչապետի, նախագահի, Գարեգին Բ-ի հետ, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար նախարարի հետ, ՏՏ ոլորտի ներկայացուցիչների, ինչպես նաև ուսանողների հետ: Պոլիտեխնիկական համալսարանում  նրան նաև պատվավոր դոկտորի կոչում կշնորհվի։

Հովիկ Մուսայելյանը նշեց, որ 2018 թվականից այս մրցանակաբաշխությունը վերանվանվել է` ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի՝ Global IT Award, իսկ մինչ այդ այն կոչվում էր  ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի ամենամյա մրցանակ։

Այս մրցանակին նախկինում արժանացել են «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթը, «Էփլ Քոմփյութեր» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը, «Հիթաչի»-ի գլխավոր գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն և այլք։

 

  • Կիսվել: