շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ղազախստանի վարչապետն առաջարկել է ԵԱՏՄ երկրների համար չեղարկել բջջային օպերատորների ռոումինգը

Ղազախստանի վարչապետն առաջարկել է ԵԱՏՄ երկրների համար չեղարկել բջջային օպերատորների ռոումինգը

Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ առաջարկել է ԵԱՏՄ երկրների համար չեղարկել բջջային օպերատորների ռոումինգը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

 «Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է նախ մեր երկրների քաղաքացիների համար, այդ իսկ պատճառով յուրաքանչյուր քաղաքացի պետք է գործնականում զգա տնտեսական ինտեգրման առավելությունները: Այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ անհրաժեշտ է աշխատանք սկսել՝  մեր ինտեգրացիոն միության շրջանակում բջջային օպերատորների ռոումինգը չեղարկելու ուղղությամբ»,-ասել է նա:

Ըստ Մամինի՝ տեխնոլոգիաների տեսանկյունից բարդ չէ ծառայություններ տրամադրել ինչպես մեր քաղաքացիներին, այնպես էլ երկրի հյուրերին: «Հարցն օրենսդրությունների եւ օպերատորների սակագների տարբերությունների մեջ է»,-նշել է նա:

«Առաջարկում եմ ռոումինգի աստիճանական չեղարկման ուղղությամբ մշակել եւ իրականացնել համատեղ ծրագիր. որը ինչը թույլ կտա օպերատորներին խուսափել կորուստներից»,-եզրափակել է Ղազախստանի վարչապետը:

  • Կիսվել: