երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Գևորգ Պապոյանը ԶՊՄԿ-ում մասնակցել է Հանքագործի և մետալուրգի օրվան նվիրված տոնական միջոցառմանը

Գևորգ Պապոյանը ԶՊՄԿ-ում մասնակցել է Հանքագործի և մետալուրգի օրվան նվիրված տոնական միջոցառմանը

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 19-ին Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում մասնակցել է Հանքագործի և մետալուրգի օրվան նվիրված տոնական միջոցառմանը։
 
 
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ միջոցառման ընթացքում նախարարը և նրա տեղակալ Արման Խոջոյանը ներկա են եղել ԶՊՄԿ-ի պատմության տարեգրքի ռուսերեն տարբերակի շնորհանդեսին, ինչպես նաև կոմբինատի 22 աշխատակիցների պարգևատրման արարողությանը։
 
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (ԶՊՄԿ) հիմնադրվել է 1952 թ․։ Ձեռնարկությունը հանդես է գալիս որպես պղնձամոլիբդենային հանքաքարի առաջատար արդյունահանող և վերամշակող: ԶՊՄԿ-ն ունի ավելի քան 4600 աշխատակից։

  • Կիսվել: