Գևորգ Պապոյանը Ղազախստանում է՝ մասնակցելու «Աստանա միջազգային համաժողովին»
Մայիսի 29-30-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը աշխատանքային այցով գտնվում է Ղազախստանի Հանրապետությունում՝ մասնակցելու «Աստանա միջազգային համաժողովին»։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Համաժողովի շրջանակում նախարար Պապոյանը որպես պատվավոր հյուր մասնակցել է լիագումար նիստին, որը միավորել է ավելի քան 70 երկրից բարձրաստիճան ներկայացուցիչների, քաղաքական ու տնտեսական գործիչների՝ քննարկելու գլոբալ մարտահրավերներն ու տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորությունները։