երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Գևորգ Պապոյանը չպլանավորած հանդիպումներ է ունեցել Գեղարոտի բնակիչների հետ

Գևորգ Պապոյանը չպլանավորած հանդիպումներ է ունեցել Գեղարոտի բնակիչների հետ

Այսօր ունեցա նախապես չպլանավորված, բայց կարևոր հանդիպումներ Ծաղկահովիտ խոշորացված համայնքի Գեղարոտ բնակավայրի մի շարք բնակիչների հետ։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
 
«Այցելեցի նրանց տներ ու բակեր, զրուցեցի մեր հայրենակիցների հետ, լսեցի նրանց մտահոգություններն ու խնդիրները։
 
Այսպիսի անմիջական շփումները կարևոր են և հնարավորություն են տալիս լսել մարդկանց, հասկանալ նրանց իրական կարիքներն ու առաջարկները և միասին ձևավորել արդյունավետ լուծումներ»,-նշել է նա։

  • Կիսվել: