հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Գեորգի Ավետիսյանը կգործուղվի Լեհաստան

Գեորգի Ավետիսյանը կգործուղվի Լեհաստան

Վարչապետի որոշմամբ, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը սեպտեմբերի 7-9-ը ներառյալկգործուղվի Լեհաստանի Հանրապետություն՝ Եվրոպան առաջնորդների որոնման մեջ» խորագիրը կրող 30-րդ տնտեսական գիտաժողով/ֆորումին մասնակցելու նպատակով:

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝ 1. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին 2021 թվականի սեպտեմբերի 7-9-ը ներառյալ գործուղել Լեհաստանի Հանրապետություն (քաղ. Կարպաչ)` «Եվրոպան առաջնորդների որոնման մեջ» խորագիրը կրող 30-րդ տնտեսական գիտաժողով/ֆորումին մասնակցելու նպատակով: 2. Գեորգի Ավետիսյանի` Լեհաստանի Հանրապետություն (քաղ. Կարպաչ) գործուղման հետ կապված ծախսերը (ճանապարհածախը, օրապահիկը եւ ՊՇՌ թեստը) կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված կեցության ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։ 3. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Լեհաստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»,–  ասվում է վարչապետի որոշման մեջ։

  • Կիսվել: