կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Գեղարքունիքից տեղահանված բնակիչների 80 տոկոսն արդեն վերադարձել են իրենց տներ. մարզպետ

Գեղարքունիքից տեղահանված բնակիչների 80 տոկոսն արդեն վերադարձել են իրենց տներ. մարզպետ

 Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով Գեղարքունիքի մարզից տեղահանված բնակիչների 80 տոկոսն արդեն վերադարձել են իրենց տներ։ «Քաղաքացիայան պայմանագիր» կուսակցության 6-րդ համագումարից առաջ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում լրագրողների հետ զրույցում հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
 
«Այս պահին Սոթքում վերականգնում ենք վնասված տները։ Այն տները, որոնց վնասները գնահատվել են, արդեն իսկ վերականգնվել են։ Սակայն դեռ չեն սկսել վնասված տների վերականգնումը, բայց լուծվել է այդ ընտանիքների վարձակալության խնդիրը»,–ասաց մարզպետը։
 
Մարզպետը հավելեց, որ մարզում 8 բնակարան է ամբողջովին վնասվել, և իրենց տները չվերադարձած բնակիչները վստահեցրել են` որոշ ժամանակ անց վերադառնալու են։
Նա նշեց նաև, որ վերջին օրերին մարզ էին այցելել նաև ԵԱՀԿ դիտորդները, որոնց ցույց են տվել թշնամու ռմբակոծության հետևանքներով գրանցված վնասները։ Սարգսյանը նշեց` դիտորդները գրեթե ամբողջությամբ տեղյակ են առկա իրավիճակի մասին։
 

Մարզպետը նշեց՝ վստահ է՝ եթե խաղաղության պայմանագիրը լինի, ՔՊ-ն կկարողանա ապահովել խաղաղություն Գեղարքունիքի մարզում:

Թե որքան առաջխաղացում ունի թշնամին Վարդենիսի հատվածում՝ մարզպետը կոչ արեց այդ հարցով դիմել ՊՆ:

 

  • Կիսվել: