երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գեղարքունիքից տեղահանված բնակչությունը դեռ ամբողջապես հետ չի վերադարձել. Մարզպետ

Գեղարքունիքից տեղահանված բնակչությունը դեռ ամբողջապես հետ չի վերադարձել. Մարզպետ

Գեղարքունիքում սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետևանքով տեղահանված բնակչությունը դեռ ամբողջապես հետ չի վերադարձել։

«Բայց 90 և ավելի տոկոսը վերադարձել է», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Հիմնականում Սոթք ու Կուտական բնակավայրերի բնակիչների մասով կան խնդիրներ. Սոթքում խոշոր վնասներ կրած ընտանիքներն այս պահին չեն կարողանա հետ գալ, իսկ Կուտականում էլ անվտանգության հետ կապված խնդիր կա. ուղիղ դիատրկման տակ են։
 

«Տղամարդիկ սեպտեմբերի 15-ից գրեթե բոլորով հետ էին վերադարձել, հիմնականում կանայք ու երեխաներն էին բացակայում։

Դպրոցներն ամբողջությամբ սկսել են բնականոն աշխատանքը, բայց ունենք բացակա աշակերտներ», - հավելեց Գեղարքունիքի մարզպետը։

  • Կիսվել: