Կարեն Սարգսյանը շնորհավորել է ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնը
ԱՀ ՆԳ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնի առթիվ:
Ուղերձը ստորև.
«Հարգարժան Աշոտ Մելսիկի, ԱԱԾ համակարգի հարգարժան սպաներ, աշխատակիցներ, վետերաններ.
Ի՛մ և Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ամբողջ անձնակազմի անունից, շնորհավորում եմ ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական օրվա առթիվ: Ծառայության առաջնահերթությունը երկրի արտաքին և ներքին անվտանգության ապահովումն է, որը դուք` բառիս ամենաուղիղ իմաստով, կատարում եք ամեն օր, ամեն ժամ՝ հայրենիքի շահը վեր դասելով ամեն ինչից:
Այս ամենը, որպես կանոն դուրս է մնում հանրության ուշադրությունից, բայց շուրջօրյա հսկայածավալ աշխատանքի համար երախտապարտ ենք համակարգի բոլոր նվիրյալներին:
Ազգային անվտանգության ծառայողները հայրենիքի ու հայ ժողովրդի հանդեպ սերը բազմիցս ապացուցել են թե՛ խաղաղության և թե՛ պատերազմական ժամանակաշրջաններում: Խոնարհվում եմ մասնագիտական պարտքը կատարելիս անմահացած բոլոր հերոսների հիշատակի առաջ:
Շնորհակալ ենք նաև ՆԳ նախարարության հետ սերտ համագործակցության համար: Այդ փոխգործակցության շնորհիվ, մեզ հաջողվել է կանխել բազմաթիվ սպառնալիքներ:
Ցավոք, դժվար ժամանակներ ենք ապրում: Սակայն, վստահ եմ մեզ տրված այս մի փորձությունը ևս կհաղթահարենք բոլորիս հայրենանվիրության ու միասնականության շնորհիվ:
Մաղթում եմ բոլորիդ կամք ու տոկունություն՝ երկրի անվտանգ ու բնականոն ընթացքն ապահովելու գործում»։