կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Գազպրոմ-Արմենիան» նախատեսում է 2024-2028 թ․թ․ Հայաստանում շուրջ 150 միլիարդ դրամի ներդրում կատարել

«Գազպրոմ-Արմենիան» նախատեսում է 2024-2028 թ․թ․ Հայաստանում շուրջ 150 միլիարդ դրամի ներդրում կատարել

«Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ն (Գազպրոմ էներգետիկ հոլդինգի դուստր ձեռնարկություն) նախատեսում է 2024-2028 թվականներին Հայաստանում  ավելի քան 148,92 մլրդ դրամի ներդրում կատարել։ Էներգետիկ ընկերության ներդրումային ծրագրին հավանություն տալու հարցը ներառված է Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դեկտեմբերի 20-ի նիստի օրակարգում։

Ծրագրի համաձայն, մասնավորապես, նախատեսվում է՝

ավելի քան 56,6 մլրդ դրամ ներդրում կատարել  գազատրանսպորտային համակարգի ընդլայնման, վերականգնման և վերակառուցման համար

ավելի քան 25,11 մլրդ դրամ՝ Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանի (ԳԳԿ) ընդլայնման, վերականգնման և վերակառուցման համար

ավելի քան 20 մլրդ դրամ՝ Երևանի գազատրանսպորտային համակարգի լրացուցիչ հզորություն ապահովելու համար։

«Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ն, որը ռուսական «Գազպրոմ» հոլդինգի 100% դուստր ձեռնարկությունն է, հանդիսանում է Ռուսաստանից Հայաստան բնական գազի մենաշնորհ մատակարար ներքին սպառման համար: Մատակարարումն իրականացվում է տարանցիկ ճանապարհով Վրաստանի տարածքով, ռուսական գազի գինը սահմանին կազմում է 165 դոլար 1 հազար խորանարդ մետրի դիմաց։

  • Կիսվել: