շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
«Գազպրոմ Արմենիան» առաջիկա 4 տարում կներդնի 367 մլն դոլար. ՀԾԿՀ-ն հաստատեց ծրագիրը

«Գազպրոմ Արմենիան» առաջիկա 4 տարում կներդնի 367 մլն դոլար. ՀԾԿՀ-ն հաստատեց ծրագիրը

«Գազպրոմ Արմենիան» խոստանում է 2024-28 թթ ներդնել 148 921,15 մլն դրամ (367 մլն ԱՄՆ դոլար)՝ գազափոխադրման համակարգի ընդլայնման, Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանի վերակառուցման և նոր լրացուցիչ հզորությունների ստեղծման համար։ Որոշումն ընդունվել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստի ժամանակ։
ՀՀ կարգավորիչ մարմինը հաստատել է` ներդրումային այս ծրագրի գումարներից 25 110,94 մլն դրամը կուղղվի կոնկրետ գազափոխադրման համակարգի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանի ընդլայնմանը, վերականգնմանը և վերակառուցմանը, 56 600,85 մլն դրամը` գազափոխադրման համակարգի ընդլայնմանը, վերականգնմանը և վերակառուցմանը, 20 048,00 մլն դրամը` Երևան քաղաքը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելուն և այլն։
 
ՀԾԿՀ որոշմամբ «Գազպրոմ Արմենիան»–ն մինչև 2024 թ հոկտեմբերի 15-ը հանձնաժողովի համաձայնեցմանը պետք է ներկայացնի 2025-2029 թթ իր ներդրումային ծրագիրը:

  • Կիսվել: