չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
«Գազպրոմ Արմենիա»-ում 1000 աշխատող կկրճատվի. տնօրեն

«Գազպրոմ Արմենիա»-ում 1000 աշխատող կկրճատվի. տնօրեն

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած տարիֆների արդյունքում ընկերությունն այլևս չի կարող վճարել 1000 աշխատողի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Գազպրոմ Արմենիա» ընկերության տնօրեն Հրանտ Թադևոսյանը:

«Հուլիսի 19-ից սկսած այլևս չեմ կարող վճարել 1000 աշխատողի, այսինքն` կարվեն այդ չափով կրճատումներ, որպեսզի ֆինանսական բալանսը չխախտեմ»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ ընկերությունը դեռ հստակ չգիտի, թե որ հազար հոգուն կրճատի:

Ըստ Հրանտ Թադևոսյանի, հանձնաժողովին հորդորել է ներկայացնել կրճատվող աշխատողների հաստիքացուցակ, որպեսզի ընկերությունը լիցենզիայիով նախատեսված իր հետագա աշխատանքները կազմակերպելու հնարավորություն ստանա և կանխատեսվող խնդիրները ՀԾԿՀ-ի հետ լրացուցիչ քննարկի ու գտնի լուծումներ:

Առաջին մեծաքանակ կրճատումը, ոը ընկերության տնօրենը տեսնում է, հսկիչների շրջանում է: «Այս որոշումն արդեն կայացվել է, ոչ թե ես եմ որոշել, այլ՝ ՀԾԿՀ-ն: Նրանց պարտականությունները կրճատվել է, և օրենքքով իրենց պահանջարկը չկա, դրա համար ենթադրում են, որ կրճատվողների բանակը 50 տոկոսով կլինեն հսկիչներից»,- ասաց Հրանտ Թադևոսյանը։

Նա նաև նշեց, որ ինքը մոտ 15 օր առաջ նամակ է ուղարկել «Գազպրոմ»-ի ղեկավարությանը՝ իր աշխատավարձը նվազեցնելու համար: «Որպեսզի ես նույնպես զգամ այն բեռը, որ զգալու են բոլորը: Ես պաշտոնապես նամակ եմ ուղարկել և սպասում եմ պատասխանին»,- ընդգծեց տնօրենը։  

Հրանտ Թադևոսյանը վստահեցրեց, որ «Գազպրոմ Արմենիա»-ում աշխատավարձերի այլ կրճատումներ ևս սպասվում են:

Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 19-ին ընդունեց որոշման նախագիծը, որով սահմանվում են գազի նոր սակագներ, սակայն բնակչությանը, այդ թվում սոցիալապես անապահով ընտանիքներին վաճառվող գազի սակագինը մնում է անփոփոխ:

  • Կիսվել: