հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
«Գազպրոմ Արմենիա»-ն այս տարի նախատեսում է ավելի քան 335 կմ երկարությամբ ստորգետնյա գազատարների համալիր հետազոտում

«Գազպրոմ Արմենիա»-ն այս տարի նախատեսում է ավելի քան 335 կմ երկարությամբ ստորգետնյա գազատարների համալիր հետազոտում

«Գազպրոմ Արմենիա» ընկերության ընթացիկ տարվա արտադրական ծրագրերի շրջանակում նախատեսվում է իրականացնել ավելի քան 335 կմ ընդհանուր երկարությամբ մայրուղային գազատարների և գազաբաշխիչ ցանցի ստորգետնյա գազատարների, թվով 15 ԳԲԿ-ների տեխնիկական սարքվածքների և տեխնոլոգիական սարքավորումների տեխնիկական վիճակի համալիր հետազոտում և ախտորոշում։

Համալիր հետազոտումը և ախտորոշումը բաժանորդների հուսալի, անխափան գազամատակարարման ապահովման, գազափոխադրման և գազաբաշխման համակարգերի օբյեկտների պատշաճ շահագործման և սպասարկման կարևոր բաղադրիչներից է։

Նշված աշխատանքներն, ըստ հաստատված ժամանակացույցերի,  իրականացվում են ինչպես «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի Ախտորոշիչ հետազոտման (ԱՀ) ծառայության, այնպես էլ  գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի (ԳԳՄ) մասնագետների կողմից։  2024 թվականի հունիսի 1-ի դրությամբ ԱՀ ծառայության մասնագետների կողմից արդեն հետազոտվել են շուրջ 65 կմ ընդհանուր երկարությամբ գազատարներ, 5 ԳԲԿ-ներ։ 

Այս տարի նախատեսված են նաև մայրուղային գազատարների թվով 21 օդային անցումների մանրամասն հետազոտման աշխատանքներ։

  • Կիսվել: