ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Գազի գնի վերաբերյալ  դեռ նորություն չկա, սակայն հունվարի 1-ից էլ այն չի բարձրանա. Գարեգին Բաղրամյան

Գազի գնի վերաբերյալ դեռ նորություն չկա, սակայն հունվարի 1-ից էլ այն չի բարձրանա. Գարեգին Բաղրամյան

Գազի սակագնի փոփոխության վերաբերյալ  դեռ նորություն չկա, իսկ էլեկտրաէներգիայի մասով առաջիկա 10-15 օրվա ընթացքում, երբ կճշտվի 2021թվականի  էլեկտրաէներգիայի պահանջարկի և արտադրության հաշվեկշիռը, ավելի առարկայական հնարավոր կլինի խոսել: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։

Անդրադառնալով ձմռանը գազի սակագնի հնարավոր բարձրացմանը, Հանձնաժողովի նախագահը նշեց, որ ընթացակարգային գործընթացներով պայմանավորված նույնիսկ հնարավոր չէ, որ հունվարի 1-ից գազի սակագինը բարձրանա:

Նրա խոսքով՝  եթե նույնիսկ լինում է սակագնի վերանայման հայտ, դա համար կա նախատեսված հայտի ուսումնասիրության օրենքով սահմանված որոշակի ժամկետ։ «Ցանկացած դեպքում, երբ Հանձնաժողովը սակագների վերաբերյալ որոշում է կայացնում, դրանք ուժի մեջ են մտնում 30 օր հետո»,- ընդգծեց Գարեգին Բաղրամյանը։

 

  • Կիսվել: