հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Գազալցակայանները պատշաճ կերպով ստուգումներ չեն իրականացնում. Սանոսյան

Գազալցակայանները պատշաճ կերպով ստուգումներ չեն իրականացնում. Սանոսյան

Հայաստանի Հանրապետության  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը կարծում է, որ  գազալցման  կայանները պատշաճ կերպով համապատասխան ստուգումներ  չեն իրականացնում: Նրա գնահատմամբ՝ գազաբալոնների պարտադիր ստուգման համակարգն այնպես չի աշխատում, ինչպես պլանավորված էր: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Սանոսյանն ասաց, որ հոկտեմբերի 24-ից մինչև նոյեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում  տեսչության մասնագետները 173 կայան են այցելել:

«Մեր մասնագետները 1520 տրանսպորտային միջոց են ստուգել, և 234 արձանագրություն է կազմվել: Այդ օրերի արդյունքում մենք ունենք 80 միլիոն դրամի տուգանք: Տեսչության մեր գործընկերների հետ պայմանավորվել ենք գործընթացը շարունակել այնքան, մինչև գազալցման կայանները խելքի կգան և կպահանջեն համապատասխան փաստաթղթերը»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ գազաբալոնների ստուգման  50-ից ավելի  կայան արդեն գործում է: Դրանց մեծ մասը Երևանում են:

  • Կիսվել: