Ֆրանսիան աջակցում է Հայաստանի կայունության համար ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներին. Սեժուրնե
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն իր թվիթերյան էջում լուսանկար է հրապարակել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Վեդիի ջրամբար այցելությունից:
«Վեդիի ամբարտակի կառուցումն ավելի քան 80%-ով ֆինանսավորվում է Ֆրանսիայի կողմից։ Ամբարտակի կառուցումը թույլ կտա ոռոգել 3200 հա գյուղատնտեսական նշանակության հողեր և ֆերմաներ։ Ֆրանսիան աջակցում է Հայաստանի կայունության համար ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներին»,-լուսանկարներին կից նշել է նա: