երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Ֆինանսների նախարարը մասնակցել է բանկային ոլորտի հարկային օրենսդրությանն առնչվող քննարկմանը

Ֆինանսների նախարարը մասնակցել է բանկային ոլորտի հարկային օրենսդրությանն առնչվող քննարկմանը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը դեկտեմբերի 16-ին մասնակցել է Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված աշխատանքային հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են բանկային ոլորտի հարկային օրենսդրությանն առնչվող մի շարք արդիական հարցեր։
 
Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են բանկային ոլորտում հարկային օրենսդրության առկա խնդիրներին և ներկայացրել պետական կառույցների հետ համագործակցության արդյունավետությունը բարձրացնելու հնարավոր ուղիներն ու գործնական միջոցները։

 

  • Կիսվել: