շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ֆինանսների նախարարը հանդիպել է Հանրային վերահսկողության խորհրդի անդամների հետ

Ֆինանսների նախարարը հանդիպել է Հանրային վերահսկողության խորհրդի անդամների հետ

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր հանդիպել է ՀՀ ֆինանսների նախարարությանը կից Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության Հանրային վերահսկողության խորհրդի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև հավատարմագրված մասնագիտացված կառույցի՝ «Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» ՀԿ նախագահը:

Հանդիպման ընթացքում նախարարին է ներկայացվել Խորհրդի 2021թ. գործունեության հաշվետվությունը, ինչպես նաև քննարկվել են հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտին առնչվող արդի խնդիրներ:

Հանրային վերահսկողության խորհուրդը բաղկացած է 7 անդամից, նախագահը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն է: Խորհրդի կազմում ներառված են ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները:

  • Կիսվել: