ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ֆինանսների նախարարը և GIZ ներկայացուցիչները քննարկել են նոր ծրագրի շրջանակներում փոխգործակցության հնարավոր ուղղությունները

Ֆինանսների նախարարը և GIZ ներկայացուցիչները քննարկել են նոր ծրագրի շրջանակներում փոխգործակցության հնարավոր ուղղությունները

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նախանշվող նոր ծրագրի շրջանակներում փոխգործակցության հնարավոր ուղղությունները: Մասնավորապես, մտքեր են փոխանակվել մասնակցային բյուջետավորման, թափանցիկության և հանրային մասնակցության խթանման, հարկաբյուջետային ապակենտրոնացման, հանրային ֆինանսների կառավարման ոլորտներում հետագա համագործակցության մեխանիզմների վերաբերյալ:
 
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու համատեղ ակտիվ աշխատանքները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով:

  • Կիսվել: